«Walking with Alex» ՀԿ-ն ունի առաջարկ Jimmy Choo, Versace և այլ հեղինակներ բրենդներից. Նինա Գարայան

Description

«Beauty and the Business» փոդքաստի հեղինակ և վարող, կին գործարար Ստելլա Ակլյանի հյուրն է գործարար, հասարակական գործիչ Նինա Գարայանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Նինա Գարայանի բիզնես և հասարակական գործունեությանը՝ մասնավորապես նրա հիմնադրած «Walking with Alex» հասարակական կազմակերպությանը, որի առաքելությունն է աջակցել աուտիզմ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանում և Լիբանանում։

Նինա Գարայանի համար այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ունի․ նրա որդին՝ Ալեքսը, երկու տարեկանում ախտորոշվել է աուտիզմով և հենց նրա պատմությունն է դարձել հիմնադրամի անվան և առաքելության ոգեշնչումը։

Այսօր «Walking With Alex»-ը համագործակցում է միջազգային հեղինակավոր բրենդների հետ՝ նպաստելու բարձրացնել աուտիզմի մասին իրազեկվածությունն ու օգնել անհրաժեշտ թերապիաների, բուժման և այլ ռեսուրսների հասանելիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

00:00 - Ներածություն և անոնս
01:10 - Տեղափոխությունը ԱՄՆ և ինտեգրումը
03:31 - Վաղ տարիքում ամուսնությունը և ուսումը
04:56 - Ընտանիքի և կարիերայի հավասարակշռումը
06:11 - Առաջնեկի ախտորոշումը և դժվարությունների հաղթահարումը
10:45 - «Walking with Alex» հիմնադրամի ստեղծումն ու նպատակը
14:15 - Մեծ միջոցառումը (Gala) և համագործակցությունը Jimmy Choo-ի ու Versace-ի հետ
17:26 - Ինչո՞ւ բիզնես իրավունք (Business Law) և սեփական գրասենյակի հիմնումը
21:02 - Տպավորիչ և բեկումնային դատական գործեր
24:48 - Ի՞նչ է հաջողությունը այսօր
27:57 - Խորհուրդներ երեխաներին և էմիգրանտի մտածելակերպը հաղթահարելը
32:13 - Կարևոր «ոչ»-երը և ամենամեծ մերժումը
37:38 - Խորհուրդ սկսնակներին և ամփոփում