Description
«Beauty and the Business» փոդքաստի հեղինակ և վարող, կին գործարար Ստելլա Ակլյանի հյուրն է քրեական պաշտպանության փաստաբան Մարիա Մելքոնյանը։
Զրույցի ընթացքում Մարիա Մելքոնյանն անդրադարձել է իր ընտրած մասնագիտության առանձնահատկություններին, իրավաբանական ոլորտում կնոջ դերին և մասնագիտական ճնշումներին դիմակայելու կարևորությանը։ Նա խոսել է նաև բարդ քրեական գործերի հոգեբանական և էմոցիոնալ կողմի, ծանր իրավիճակներում հավասարակշռությունը պահպանելու և փաստաբանի աշխատանքի ընթացքում մարդկային գործոնի նշանակության մասին։