Description
Ելակետ լրատվականի և Բարձունք ՀԿ ՀայExpress նախագծի հյուրերն այս անգամ ամուսիններ Վարանդ Պետրոսյանը և Սօսի Ավագյանն են։ «Մենք պատկանում ենք միայն Հայաստանին։ Հյուրի կարգավիճակով ապրելը մի քիչ դժվար է, միշտ մտածում էի, որ մի տեղ պետք է ապրեմ, որ պատկանեմ այդ հողին, այդ երկրին։ Հայաստան գալը, հայրենադարձվելն ամենաշատն ինձ այդ պատկանելիության զգացումը տվեց, այդ հանգիստը, ուղղակի սեփականատիրոջ իրավունքով եմ ապրում, ասելիք ունեմ, իրավունք ունեմ, խոսք ունեմ այստեղ»,- հաղորդման ընթացքում ասել է տիկին Ավագյանը։
Վարանդ Պետրոսյանը՝ հիշելով Հայաստան վերադառնալու իրենց պատմությունը մի խոսք մեջբերեց․ «մինչև խելոքը մտածում է, խենթը տեղ է հասնում։ Իմ արածը խենթություն էր։ Մենք եկանք այդ խենթությամբ և կարծում եմ՝ ճիշտ որոշում էր։ Քաջալերեցինք նաև շատ իրաքահայ ընտանիքների վերադառնալ հայրենիք»։
2007 թվականին Հայաստանում ստեղծվել է «Իրաքահայերի ընտանեկան-մշակութային միություն», որի շրջանակներում իրականացվել են տարբեր ծրագրեր ի աջակցություն Հայաստան վերադարձած իրաքահայ ընտանիքների։
#ՀայExpress #Ելակետ #Yelaket