Description
BOLD Business 2031-ը մեկ հարթակում միավորել է Հայաստանի բիզնեսի, պետական, միջազգային և կրթական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու առաջիկա տարիների հնարավորություններն ու մարտահրավերները։ Ֆորումի օրակարգում էին արհեստական բանականությունը, տեխնոլոգիական փոփոխությունները, միջազգային համագործակցությունը, նոր շուկաներն ու բիզնես միջավայրի զարգացումը։