Հայկ Մարկոսյանի «Հայրիկ» նախագծի անդրանիկ թողարկումը նվիրվում է Վահան Բայբուրդյանին

Beschrijving

Վահան Բայբուրդյանը հեռացավ, ու մեզ բախտ չվիճակվեց «Հայրիկ» նախագծի անդրանիկ թողարկումը հանձնել նրա դատին, լսել իր խորհուրդներն ու ականատես լինել այն ապրումներին, որոնք կծնվեին էկրանից հնչող խոսքը լսելիս՝ «Վահան Բայբուրդյան» հայրիկի աչքերում։

Նախագծի առաջին թողարկումը նվիրում ենք Վահան Բայբուրդյանի լուսավոր հիշատակին և հարգանքի տուրք մատուցում ոչ միայն մեծ գիտնականին և դիվանագետին, այլև օրինակելի հայրիկին, իմաստուն մարդուն և առաջնորդին։

Կան մարդիկ, որոնց կյանքը դառնում է պատմության մի մասը։ Նրանք իրենց գիտելիքով, նվիրումով և անսահման աշխատասիրությամբ կամուրջներ են կառուցում ժողովուրդների միջև՝ թողնելով ժամանակին չպարտվող ժառանգություն։
Նրանից մեկն էր մեծ հայրենասեր, մտավորական Վահան Բայբուրդյանը։