Description
Օրերս Նեյրոքլինիք նյարդաբանության և վերականգնողական բժշկության կենտրոնը նշեց իր հիմնադրման 1-ամյակը: Մեկ տարի շարունակ կլինիկան հաջողությամբ ապահովում է բժշկական ճշգրտության և պրեմիում սպասարկման բարձրագույն նշաձողը Հայաստանում։
Հոբելյանական երեկոն մեկ հարկի տակ էր համախմբել ոլորտի հեղինակավոր բժիշկների, հասարակական գործիչների և գործընկերների, ովքեր հնարավորություն ունեցան անձամբ շրջելու կլինիկայում և ծանոթանալու կենտրոնի հնարավորություններին:
Շրջայցի ընթացքում բժիշկները հյուրերին ներկայացրեցին կլինիկայի որդեգրած համալիր մոտեցումը, որտեղ ախտորոշումից մինչև վերականգնում գործում է մեկ ամբողջական, անխափան շղթա, իսկ կենտրոնին կից գործող նեյրոֆարմ դեղատանն առկա է նյարդաբանական դեղամիջոցների լայն սպեկտր:
Առաջին տարեդարձը Նեյրոքլինիքի համար հաջողված փուլի ամփոփում էր և հստակ ուղերձ՝ շարունակելու հայաստանյան առողջապահության ոլորտում ապահովել բարձր որակ, հուսալիություն և անթերի հոգատարություն: