Գավաթ` Հունաստանից. ռոբոտաշինության մեջ հայ սաները առաջատար են. «Թարմ ուղեղով»

説明

Robotex ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայի որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են կարևոր հաղթանակ՝ նվաճելով գավաթն ու ոսկե մեդալները։ Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մայնդ Սենթր» կրթական կենտրոնի «Minders» թիմը։ Հաղորդման ընթացքում խոսել ենք հաղթանակի ճանապարհի, մրցույթի առանձնահատկությունների, թիմային աշխատանքի, ռոբոտաշինության ոլորտում Հայաստանի ներուժի մասին։