説明
«LinkedIn Local Yerevan»-ը, որը վերջին երկու տարիների ընթացքում ձևավորել է Հայաստանի գործարար միջավայրում ազդեցիկ հարթակ, մեկնարկում է զարգացման նոր փուլ՝ ներկայացնելով «BOLD Business 2031» ռազմավարական ֆորումը։ 2026 թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք միջոցառումը նպատակ ունի նեթվորքինգի դասական ձևաչափը վերածել ապագային միտված բիզնես հարթակի՝ մեկտեղելով տեղական և միջազգային գործարար առաջնորդների, ներդրողների, պետական կառույցների, կրթական հաստատությունների և ոլորտային փորձագետների։