Արթնացել է հայի ներսի վաշխառուն. Երևանը` շենքեր, շենքեր, շենքեր. Վիկտոր Մնացականյան

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ Video Score 55

Description

«Թարմ ուղեղով» զրուցակիցը քաղաքաշինարար, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանն է։ Երևանում շարունակվող բարձրահարկ շինարարությունը վաղուց այլևս միայն մասնագիտական համայնքի քննարկման թեման չէ. այսօր քաղաքի բնակիչների զգալի մասը նույնպես մտահոգված է մայրաքաղաքի արագ փոփոխվող դիմագծով՝ նշելով, որ վարդագույն Երևանը աստիճանաբար վերածվում է սպիտակ քաղաքի։ Որտե՞ղ է անցնում զարգացման և ինքնության պահպանման սահմանը, ո՞վ է պատասխանատու քաղաքի գեղագիտական քաղաքականության համար, արդյո՞ք Երևանին անհրաժեշտ է գեղագիտական խորհուրդ, ինչպիսի՞ն պետք է լինի Կոնդի ապագան՝ զբոսաշրջային կենտրոն, թե կենդանի բնակելի թաղամաս, և, ի վերջո, ունի՞ մայրաքաղաքը զարգացման միասնական տեսլական, թե շարունակում է ձևավորվել առանձին նախագծերի տրամաբանությամբ։ Այս և քաղաքաշինական այլ կարևոր հարցեր՝ «Թարմ ուղեղով»-ի եթերում։