Ձախ, ձախ, ձախ, աջ, ձախ...Ռիթմը՝ բանակից մինչև քաղաքակրթություն. Տիգրան Հովհաննիսյան

Description

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ շարժվում են մեկ ռիթմով՝ քայլում, պարում, երգում կամ զորավարժվում։ Պատմաբան Ուիլյամ ՄաքՆիլը «Keeping Together in Time» գրքում ուսումնասիրում է, թե ինչպես է համաժամանակյա շարժումը մարդկանց մեջ ստեղծում խմբին պատկանելու և համերաշխության զգացում։ Ինչո՞ւ է ընդհանուր ռիթմը կարողանում միավորել մարդկանց՝ պարահրապարակում, կրոնական ծեսի ժամանակ կամ բանակում։

Ուիլյամ ՄաքՆիլի հայտնի գիրքը ռուսերեն է թարգմանել Պաշպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը: Նրա հետ զրուցում ենք հեղինակի, արդի աշխարհի և մեր կյանքի ու զինված ուժերի փոփոխվող ռիթմի մասին: