Կարկուտի ահավոր հարվածների մասին - Սուրբ Հովհան Մանդակունի

Armen Hareyan Video 1 months ago

Description

Ի՞նչ է նշանակում այս ահավոր կարկտահարությունը, որից պատուհասվում է Հայաստանի գրեթե-ամբողջ հյուսիսային մասը։ Օրեր առաջ Ստեփանավանում, երեկ Գյումրիում ու Շիրակում, նաև կայծակի հրից կամուրջ է քանդվում, այսօր է տեղումներ սպասվում, ըստ մամուլի՝ ամբողջ հանրապետությունում, ու չգիտենք ինչ կլինի։ Օթերևութաբաններն ասում են, որ Գյումրիում նման տեսակի տեղումներ վերջին անգամ եղել են 2020 թվականի հուլիսի 13-ին (44-օրյայից 2 ամիս առաջ)։ Անցյալ օրը երբ Աստվածաշնչից կարկտի մասին մեջբերումներ արեցի, ոմանց դուրը չեկավ։ Հիմա այս ձայանգրության մեջ ձեր կարդում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Սուրբ Հովհան Մանդակունում ճառը "Կարկուտի ահավոր հարվածների մասին։" Խնդրում եմ, համբերությամբ լսեք։ Այն ձեր շատ հարցերի պատասխաններ կտա՝ կարկուտից էլ անդին։ Ու եթե այն խոսի ձեր սրտերին, դուք էլ կիսեք ձեր էջերին, որ մեր ազգն իմանա։ Ես չգիտեմ էլ ինչքան պատուհաս պիտի լինի, որ խրատվենք ու հրաժարվելով անօրենությունից ու չարությունից՝ Քրիստոսին դառնալով ապաշխարենք։

Միացեք «Աստվածաշունչն Ամեն Օր» Տելեգրամ ալիքին` հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը կարդալու և Աստծո Խոսքը սովորելու համար։ Ալիքը գտնելու համար Տելեգրամում փնտրեք «Աստվածաշունչն Ամեն Օր» կամ հղումը տեսեք այստեղ https://t.me/ahareyan